Լեհ քաղաքական գործիչ, իրավաբան Թոմաս Լեխ Բուչեկը X-ի իր միկրոբլոգում գրել էր , որ իրեն դատապարտել են 3 ամսվա ազատազրկման եւ բարձր տուգանքի, եւ նրա խոսքով, դա կապված է եղել Արցախի համար իր գործունեության, հայ գերիների ազատ արձակման եւ Ռուբեն Վարդանյանին աջակցության հետ։:
Aravot.am-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր (նոտարական թարգմանություն), որոնք այլ բանի մասին են վկայում: Ըստ լեհական դատարանի վճռի, որը 3 ամիս ժամկետով տեղադրվում է Վարշավայի Վարշավա-Վոլայի տարածքային դատարանի Հանրային տեղեկատվական տեղեկագրի կայքում, Թոմաս Լեխ Բուչեկը զրպարտել է Հայ-լեհական հասարակական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչյա Բոյաջյանին, ցուցաբերել է այնպիսի վարքագիծ, որը կարող էր վնաս հասցնել Բոյաջյանի բարի համբավին ու արժանապատվությանը՝ կասկածի տակ դնելով նրա հայանպաստ հասարակական գործունեության համար անհրաժեշտ վստահությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































