Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀ ԱԺ իր միջխորհրդարանական և բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են  Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ

Սեպտեմբեր 09,2024 23:40 Share

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցի հայտարարությունը

Արձագանքելով ՀՀ ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը՝ միջխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելու մասին, կուզենայի նախ մեջբերել  Մարկ Տվենի հետևյալ տողերը՝ «Իմ (ԱՀ ԱԺ) մահվան մասին լուրը խիստ չափազանցված է»:

Ինչ վերաբերում է ԱՀ ԱԺ գործունեությանը 2023թ սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտումից հետո, նշեմ, որ ԱՀ ԱԺ պաշտոնյաները/ պատգամավորները/, ստանալով Արցախի ժողովրդի քվեն 5 տարի ժամկետով, շարունակում են ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կրել արցախահայության ճակատագրի վերաբերյալ և հնարավոր բոլոր ջանքերը գործադրել անվտանգության երաշխիքների ներքո ապահովելու նրանց հավաքական վերադարձը հայրենիք:

ՀԳ 1. Ինչ վերաբերում է մինչխորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը լուծարելուն, ապա դրա համար կան արձանագրված համապատասխան մեխանիզմներ:

ՀԳ 2.  Ի դեպ ԱՀ ԱԺ իր միջխորհրդարանական և բարեկամական խմբերի աշխատանքներն ու հարաբերությունները շարունակվում են  Ֆրանսիայի, Կիպրոսի, Հունաստանի, Բելգիայի և այլ երկրների խորհրդարանականների և խմբերի հետ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30