Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հոգի մահացել են․ երկուսը՝ ծանր վիճակում են․ ի՞նչ է կատարվել Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին

Դեկտեմբեր 09,2024 19:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ողբերագական ավտովթար է տեղի ունեցել  Շիրակի մարզի Գյումրի- Հայկավան ավտոճանապարհին։

Ինչպես տեղեկանում ենք,  բախվել են «Աուդի» մակնիշի մեքենան, մարդատար «Գազել»  և Ողջի-Մերղաշատ-Բյուրակն գյուղերը սպասակող «Պազ» ավտոբուսը։

«Աուդիի» վարորդը տեղում մահացել է․  նրա մարմինը դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, երեք հոգու էլ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որոնցից մեկը ևս մահացել է։

Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ մահացողը 1986 թվականին ծնված, Բյուրակն գյուղի բնակիչ է։ Նրան հիվանդանոց են տեղափոխել  փայծաղի պատռվածքով, կողերի կոտրվածքով։

Նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել․ մահացել է վիրահատության ընթացքում։  Մյուս երկու տուժած տղամարդիկ բազմաթիվ վնասվածքներով են հիվանդանոց տեղափոխվել, նրանց վիճակը ծանր է։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: