Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանին հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու մեր գործընկերությունն ու խորացնելու համագործակցությունը

Հունվար 14,2025 17:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան X-ի իր միկրոբլոգում գրել է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել ենք ԵՄ-Հայաստան հարաբերությունների դրական դինամիկան։

Հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և դիմակայունություն:

Անհամբերությամբ սպասում եմ շուտով անձամբ հանդիպել ՀՀ վարչապետին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: