Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ իրավապահներին. «Սեյսմշին ՍՊԸ» տնօրենը դիմել է դատախազություն

Մարտ 03,2025 12:19 Share

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 27-ին ՀՀ ՔԿ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնից գրություն է ստացվել, որ «Սեյսմշին ՍՊԸ» տնօրեն Նորիկ Բունիաթյանը փետրվարի 25-ին հաղորդում է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն, որ 2024թ. հուլիսի 31-ին Սեյսմշին եւ Շին նախագիծ ՍՊԸ-ները ՀՀ տարբեր մարզերում դպրոցների վերանորոգման, չափագրման և փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման նպատակով հայտեր են ներկայացրել «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» ծածկագրով մրցույթներին մասնակցելու համար, սակայն հիմնադրամը հայտերը մերժել է անօրինական կարգով :

Ըստ նույն աղբյուրի, հիմնադրամը ընտրված մասնակից է ճանաչել «Արամե եւ Տեկտոնիկա» ՍՊԸ-ին, որոնց կողմից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հիմնադրամի օրինական պահանջներին:

Լուսանկարը՝ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31