Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի Արման Ավանեսյանը՝ սամբոյի Եվրոպայի չեմպիոն

Ապրիլ 25,2025 12:55 Share

«Ապառաժ». Արցախցի Արման Ավանեսյանը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող Սամբո ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում մարտական սամբոյի 98 կգ քաշայինների պայքարում դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով ոսկե մեդալ։

Ավելի վաղ Հայաստանի 5 ներկայացուցիչներ սամբոյի Եվրոպայի առաջնության ևս հաղթանակներ են ունեցել՝ դառնալով բրոնզե մեդալակիրներ:

Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է Կիպրոսում ապրիլի 23-ին և կավարտվի ապրիլի 28-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել