Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առանց Արցախի անդամալույծ Հայաստան է. Արամ Պետրոսյան

Մայիս 09,2025 12:09

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

-Ես փոքր երեխա էի ու կյանքում չէի տեսել Շուշին, հիշում եմ, որ մեր ամբողջ բակը տոնում էր, ես էլ գոռում էի` հաղթել ենք: Այդ ոգով էլ մեծացել եմ,- այսօր Եռաբլուր պանթեոնում մայիսյան Եռատոնի առիթով լրագրողների հետ զրույցում հիշեց «Հայաքվեի» ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը:

Հաղթանակի այս օրը Պետրոսյանին հիշեցնում է նաեւ 44-օրյա պատերազմի ժամանակ տված խոստումը. «Մասնակցել եմ Շուշիի մերձակայքում մղվող մարտերին: Քարինտակի գումարտակում եմ եղել, հրամանով նահանջելուց, երբ բարձրացել ենք, մի պահ կանգնել ենք, չնայած հակառակորդը շատ մոտ էր, կանգնել ու երդվել ենք, որ մենք Շուշիի համար մեր կռիվը դեռ պետք է տանք: Չեմ պատկերացնում, որ կարող է լինել մի Հայաստան, որն առանց Արցախ է, կլինի անդամալույծ Հայաստան»:

Արամ Պետրոսյանի խոսքով, տոնն իր համար շարունակվում է եւ իր ցանկությունն է, որ Շուշիի վերջնական ազատագրումն էլի մայիսի 8-ին տեղի ունենա. «Բայց ինչ օր էլ լինի, մեկ է՝ այս տոնը պահելու ենք, այն մեր նորանկախ Հայաստանի հենց անկախության սիմվոլն է, ինձ համար երբեք այլ նշանակություն չի ունենա»:

Սեւ էջերից հետո մարտական ոգին բարձրացնելու համար առաջին հերթին, ըստ Պետրոսյանի, հանձնողներին պետք է հեռացնել իշխանությունից. «Պետք է բերես մարտական ոգով մարդկանց: Եթե զորքի հրամանատարը, գենշտաբի պետը, ՊՆ նախարարը պարտվողական հոգեբանությամբ մարդիկ են, երբեք չես հաղթելու:

Երբ հեռացնենք պարտության խորհրդանիշին, իր ամբողջ անձնակազմով ու գան հայրենասեր մարդիկ՝ իրենց գործով ու անցյալով ապացուցած, այդ ժամանակ հաղթանակները կգան»:

Նա պնդեց, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ անհավասար պատերազմ էր, չկա դրվագ, որ ուղիղ մարտեր են եղել, ու հայ զինվորը պարտվել է ադրբեջանցուն. «Բոլոր դրվագներում իրենցից ուժեղ ենք, պետք է ուղղակի մեր ղեկավարն իրենցից ուժեղ լինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031