Քաղաքացիները ներկայացնում են իրենց մտահոգությունները երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս անգամ իրենց մտորումները Հայաստանի ներկայի ու ապագայի վերաբերյալ ներկայացնում են Երևանի բնակիչները:
Նրանք պատասխանում են «Եթե պատգամավոր լինեիք, կմիանայի՞ք Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը» հարցին:
• Իհարկե, եթե պատգամավոր լինեի, կմիանայի անվստահության գործընթացին: Իմպիչմենտը միակ տարբերակն է այս պահին, որ մեր երկիրը գոյատևի:
• Ես էդ իշխանությունը չեմ ուզում, կոնկրետ եմ ասում, էլ ոչ մի բան: Վախենում եմ: Եթե մնացին, Զանգեզուրն էլ են տալու: Ընտրություն էլ լինի, էլի իրենք են շահելու, մենք չենք շահելու: Лучше ժողովուրդը կանգնի ու անի:
Կարդացեք նաև
• Իրենք ժողովրդի մոտ ընդհանրապես վստահություն չունեն: Ազգային ժողովը դարձել է շուկա: Էդ ի՞նչ լեքսիկոնով են խոսում: Մենք էլ երեխաներ, թոռներ ունենք, որ էդ բոլորը լսում են:
• Ես չեմ ուզում, որ Սյունիքը հանձնեն: Ես դրանից եմ վախենում: Ժամանակ կանցնի, Սյունիքն էլ կհանձնեն: Բաժան-բաժան կանեն: Մեր Հայաստանից ի՞նչ կմնա:
Մանրամասները՝ տեսանյութում