Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե ոմանք մոռացել են՝ ըստ Սահմանադրության՝ ՀՀ-ում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և ոչ թե պատգամավորները կամ նրանց օգնականները՝ բռունցքներով. Մարուքյան

Հուլիս 08,2025 15:17

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հետևում էի «Հայաստան» դաշինքի պատգամավոր և Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ելույթին Ազգային ժողովում։

Սարգսյանը հայտարարեց, որ վստահ է՝ իրեն կալանավորելու որոշումն արդեն կա, ուստի անիմաստ է համարում ԱԺ-ում մնալը և որոշել է «թանկ ժամանակը» անցկացնել կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ՝ գնալ եկեղեցի մոմ վառելու, հետո էլ ներկայանալ քննչական կոմիտե։

Գնալու պահին սկսվեց քաշքշուկ, իսկ ավելի ուշ պարզվեց, որ պատգամավորների ինչ-որ դռբով օգնականներ են մտել ԱԺ նիստերի դահլիճ, և իմ ընկալմամբ՝ այնտեղ իրականացվում էր պատժիչ միջոցառում։

Երբ ՔՊ-ն գլխավոր դատախազին ուղարկում է ԱԺ՝ պատգամավորներին կալանավորելու համար, դա դեռ գործընթացի սկիզբն է, իսկ վերջում պետք է լինի դատարանի վճիռը։
Մինչև այդ պահը պետք է գործի անմեղության կանխավարկածը և ամեն ինչ միայն օրենքի շրջանակներում պետք է արվի:

Գուցե ոմանք մոռացել են, բայց ըստ Սահմանադրության՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը իրականացնում են դատարանները, և ոչ թե պատգամավորները կամ նրանց օգնականները՝ իրենց բռունցքներով։

Իշխանություններն, ըստ էության, ամեն ինչ խառնել են իրար․ ուզում են թե՛ իրենց ձեռքով պատժել ու ծեծել իրենց քաղաքական ընդդիմախոսներին, թե՛ նույնը անել՝ օգտագործելով ողջ իրավապահ և դատաիրավական համակարգը։ Եվ այդ ամենով հանդերձ դեռ չեն հանդարտվում ու չեն բավարարվում՝ բռնության մշակույթը արմատավորում են քաղաքականության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031