Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջվեց ավելի քան 2 տարի և ՍԴ 2 որոշում, որ զուտ փորձեն ապահովել անձի՝ դատավորի լսված լինելու իրավունքը. Դավիթ Հարությունյան

Դեկտեմբեր 12,2025 21:35 Share

Դատավոր Դավիթ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պահանջվեց ավելի քան 2 տարի և Սահմանադրական դատարանի 2 որոշում, որ զուտ փորձեն ապահովվել (ի թիվս այլոց) անձի՝ դատավորի լսված լինելու և գործի հրապարակային քննության իրավունքը՝ վերսկսելով տարիներ առաջ ավարտված կարգապահական վարույթի քննությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը այսօր որոշել է․

«Սահմանադրական դատարանի 21.05.2024 թ. թիվ ՍԴՈ-1729 և 29.07.2025 թ. թիվ ՍԴՈ-1791 որոշումներով հայտնված դիրքորոշումների, այդ թվում՝ գործի հրապարակային քննության իրավունքի խախտման և Դատավորի լսված լինելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ եզրահանգման հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ առկա է Օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված նոր հանգամանքով Խորհրդի 03.07.2023 թ. թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 և 18.10.2024 թ. թիվ ԲԴԽ-82-Ո-4-13 որոշումները վերանայելու հիմքը (…):»

Կհանդիպենք ԲԴԽ-ում՝ 2025 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին։

No comment please! 🙂»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031