Լրահոս
Օրվա լրահոսը

Դիվանագիտական նոր «գլուխգործոց» Փաշինյանից

Դեկտեմբեր 12,2025 10:00 Share

Այդ ինչպե՞ս է պատահել, որ Ադրբեջանը Հայաստանին անթիվ-անհամար պահանջներ է ներկայացնում, իսկ մենք Ադրբեջանից ոչ մի պարտք-պահանջ չունենք: Վերջերս, օրինակ, Ադրբեջանի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Հայաստան – ԵՄ «ռազմավարական հռչակագիրը», առաջ է քաշել նոր պահանջներ՝ չանվանել Ադրբեջանից վտարված արցախցիներին «փախստականներ», չանդրադառնալ Միջազգային դատարանի որոշումներին, գերի չհամարել Բաքվի բանտերում «դատվող» մեր հայրենակիցներին եւ այլն:

Իսկ մենք ի՞նչ խաղաքարտեր ունենք այս խաղում: Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվել ենք, Մինսկի խումբը լուծարել ենք, էլ չթվարկեմ: Հիմա էլ վարչապետն ասում է՝ եկեք մենք հրաժարվենք արցախցիների՝ իրենց տները վերադարձից, իսկ Ադրբեջանը թող հրաժարվի «Արեւմտյան Ադրբեջան» վերադարձից: Պարզ է, որ դա ասվում է ներքին լսարանի համար՝ ի պատասխան հայաստանյան ընդդիմության մտահոգությունների: Քարոզչական թեզը հետեւյալն է՝ նրանք կհրաժարվեն, որովհետեւ մենք ենք հրաժարվում:

Բայց դա ասվում է աշխարհով մեկ, եւ զուտ դիվանագիտական առումով դա, իհարկե, «մասթեր-կլաս» է: Դու հրաժարվում ես միջազգայնորեն ընդունված, բազմիցս (նաեւ բառացիորեն օրերս ԵՄ-ի կողմից) հաստատված քո իրավունքից՝ ակնկալելով, որ Ադրբեջանը նույնը կանի իր երեւակայական «իրավունքի» հետ, որն իրականում Հայաստան պետությունը քանդելու իր եւ Թուրքիայի ռազմավարական ծրագիրն է: Կասկածո՞ւմ եք, որ Ադրբեջանի պատասխանը կլինի՝ «դուք ոնց գիտեք, բարեկամներ, բայց մենք Արեւմտյան Ադրբեջանից չենք հրաժարվի»: Փաշինյանի այս առաջարկը նման է 2022-ի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ «զորքերի հայելանման հետ քաշման» առաջարկին՝ մենք հետ քաշեցինք, իսկ նրանք մնացին մեր տարածքում:

… Գնալ Գերմանիա եւ այնտեղ բամբասել Հայ առաքելական եկեղեցուց նույնպես, հավանաբար, դիվանագիտական հերթական «ձեռքբերումն» է: Այդ բանսարկությունները դարձյալ «ներքին լսարանի» համար են՝ Հայաստանում ապրող նիկոլական զանգվածին հերթական անգամ հաճոյանալու համար: Բայց օտարների վրա այդ խեղկատակությունը, վստահ եմ, վատ տպավորություն է թողնում: Հայ ժողովրդի մի մասի ներկայացուցիչը հրապարակավ վարկաբեկում է այդ ժողովրդի 17 դար գոյություն ունեցող եկեղեցին: Սահմանափակ ուղեղ ունեցող մարդիկ ուրախանում են, երբ «օտար քեռիները» նրանց ուսին թփթփացնում են: Խաբուսիկ եւ խիստ ժամանակավոր հաճույք է:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եկեք նույնիսկ կատակով 5+ չշնորհենք նիկոլին: Մանավանդ դիվանագիտություն առարկայից: 2019-ի փաթեթի պատմությունը սառը ցնցուղ է: Պահենք մտքներումս:
    Մյուս կողմից Դուք եք իսկապես master-class ցույց տալիս:
    Նախորդ հոդվածում խոսում էիք նիկոլը պուտինի proxy լինելուց, իսկ տեղադրված նկարին Մերցն էր անժպիտ, խիստ նայում էքզալտացիայի (Ձեր նախորդ-նախորդ հոդվածից) մեջ տապակվող նիկոլին: Որը ամուր բռնած էր գրքույկը` մանրամասն ինստրուկցիաներով թե ինչ ասել, ինչպես անել… Հիշո՞ւմ եք Էրդողանի նվիրած գրքույկից երջանկացած դեմքը: Կարդալ, պատմել, պատմել, կարդալ… Հասկանալը, անշուշտ մաս չի կազմում:
    Ինչ դիվանագետ!!! նիկոլը բոլորի տակ պարկում է: Լենինը պարզապես անվանում էր այս սովորությունը պրոստիտուցիա: Ուրիշ բաներում համաձայն չեմ Լենինի հետ, բայց այս հարցում նա մասնագետ էր: նիկոլը քրիստոնեական սուրբ սկզբունքների մասին ճառում ա, միաժամանակ իր գործիքատուփը պարունակում ա միայն խորը ատելություն, մերժում ու բռնաճնշում:
    Այս ներքին փչածածության փաստն է, որ տեսանելի չէ հասարակ մարդուն: Ու կարիք կա որ ընդդիմությունը սա շեշտավորի: Դիվանագիտություն բառը կարմրեց
    Երբ իր կողքին անունը նիկոլի հնչեց:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031