Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ն վարչական տույժ է կիրառել «ԵՎՐՈՄԵԴԻԱ24»-ի նկատմամբ

Դեկտեմբեր 12,2025 23:25 Share

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին գումարեց իր հերթական նիստը։

Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝

«ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 57 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«ԱԼՖԱ ՄԵԴԻԱ ՀԱՈՒԶ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 58 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«ՕԴԱԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 59 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

«ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 63 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշում կայացրեց «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ», ««ԱԼՖԱ ՄԵԴԻԱ ՀԱՈՒԶ» և «ՕԴԱԿ» ՍՊԸ-երի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 100.000-ական դրամ տուգանք։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հեռարձակողների անվանումներն էկրանային ցուցադրման ժամանակ օտար լեզուներով օգտագործելու դեպքում հայերեն անընդհատ տառադարձությունը պարտադիր է: «ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՄԵԴԻԱ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊ ընկերության  կողմից հեռարձակվող «ԵՎՐՈՄԵԴԻԱ24» տեսալսողական ծրագիրը, «ԱԼՖԱ ՄԵԴԻԱ ՀԱՈՒԶ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ԱԼՖԱ ՆՅՈՒԶ» տեսալսողական ծրագիրը, ինչպես նաև «ՕԴԱԿ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «ՍՈՆԳ ԹԻՎԻ» տեսալսողական ծրագիրը խախտել են վերոնշյալ օրենքը։

Հանձնաժողովն արձանագրում է, որ Հեռարձակողները փաստացի ընդունել են իրավախախտման փաստն առ այն, որ էկրանային ցուցադրման ժամանակ Ծրագրերի անվանումները նշվել են օտար լեզվով, սակայն ներկայացված բացատրությունները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ սահմանված իրավախախտումները չարձանագրելու և Ընկերությունների նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու համար։

Օրակարգային վերջին հարցը վերաբերում էր «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունմանը։ Ընկերության կողմից ներկայացված վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի ցանկում բացի փաստացի վերահաղորդվող ծրագրերից առկա չեն եղել «НТВ» և «ТHT» տեսալսողական ծրագրերը։ Ցանցային օպերատորը Հանձնաժողով է ներկայացրել պարզաբանում, որով հայտնել է, որ այդ ծրագրերը վերահեռարձակվել են փորձնական տարբերակով։

Վերոգրյալի համատեքստում Հանձնաժողովը ևս մեկ անգամ արձանագրում է, որ ցանցային օպերատորի լիցենզիա ստացած անձի համար Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով պարտավորություն է սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գործող Հեռարձակողների տեսալսողական ծրագրերը վերահաղորդել տեսալսողական ծրագրերի դիստրիբյուտորի կամ հեռարձակողի հետ պայմանագրի հիման վրա։ Իսկ «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության կողմից վերը նշված տեսալսողական ծրագրերը վերահաղորդվել են առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի:

Արդյունքում՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ («Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ մաս)՝ 50․000 դրամի չափով:

Վերոնշյալ որոշումներն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան:

 

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031