Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ երկրների դեսպանների հետ

Դեկտեմբեր 12,2025 21:50 Share

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել  Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը գոհունակությամբ նշվել են 2025 թվականին ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման հարցում արձանագրված նշանակալից ձեռքբերումներն, ակտիվ դինամիկան, ինչպես նաև մտքեր են փոխանակվել 2026 թվականին նախատեսվող առաջնահերթ քայլերի և անելիքների շուրջ։

«Տեղյակ եք Հայաստանի և ԵՄ հարաբերությունների շուրջ վերջին զարգացումներից․ մոտ տաս օր առաջ Բրյուսելում մենք ընդունեցինք ՀՀ–ԵՄ գործընկերության նոր՝ ռազմավարական օրակարգը։ Սա բավականին հագեցած փաստաթուղթ է, որը նախ և առաջ ամրագրում է երկկողմ հարաբերություններում ձեռք բերված հաջողությունները, ինչպես նաև ուրվագծում է այն ուղղությունները, որոնց շրջանակներում մենք մտադիր ենք հետագայում խորացնել մեր հարաբերությունները», – ընդգծել է նախարար Միրզոյանը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ՀՀ տեսլականը, ընկալումներն ու առաջարկությունները։ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Եվրոպական միության և անդամ պետությունների կողմից ժողովրդավարական զարգացման ճանապարհին Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունն, ինչպես նաև, ի թիվս այլ ուղղությունների, կարևորել է մարդկանց միջև շփումները խթանելուն մեծապես նպաստող՝ վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցվող առաջընթացը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն, այդ թվում՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հետաքրքրող այլ հարցերի:

 

 

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031