Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ ճնշման է ենթարկվում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ ներգրավված փորձագետը, խնդրահարույց է կողմերի մրցակցության սկզբունքի տեսակետից»

Դեկտեմբեր 12,2025 19:07 Share

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտնեցին վարույթում կարծիք ներկայացրած լեզվաբան-փորձագետի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։

Պաշտպանները հայտնեցին, որ նախօրեին խուզարկվել է նրա բնակարանը։ Փորձագետը եզրակացրել էր, որ Ս․ Կարապետյանի՝ քրեական վարույթի հիմք դարձած հայտարարության մեջ ոչ միայն իշխանություն զավթելու, այլև առհասարակ որևէ կոչ չկա։

Ըստ Ս․ Կարապետյանի պաշտպանների՝ վարույթում ընդգրկված փորձագետի բնակարանում խուզարկությունն աննախադեպ է։ Թեև Ս․ Կարապետյանի վարույթում ներգրավված են 53 քննիչ՝ մինչ այժմ գործը դատարան չի ուղարկվել և նման գործողությունները նաև վարույթը ձգձգելու նպատակ են հետապնդում։

Այն, որ ճնշման է ենթարկվում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ ներգրավված փորձագետը, խնդրահարույց է կողմերի մրցակցության սկզբունքի տեսակետից։

Այն կարող է սառեցնող/զսպող ազդեցություն (chilling effect) ունենալ տարբեր ոլորտների մասնագետների վրա և կաշկանդել նրանց առհասարակ իրավական պրոցեսներին մասնակցելու և անաչառ մասնագիտական կարծիք հայտնելու տեսակետից, եթե վարույթին ներգրավելու նախաձեռնությունը պաշտպանական կողմինն է եղել, ոչ թե քննիչինը։

Մանրամասները հասանելի են հայտարարության ամբողջական տարբերակում՝

Սույն հայտարարության անգլերեն տարբերակը ներկայացվել է մարդու իրավունքների ոլորտում գործող միջազգային համապատասխան մարմիններին, ներառյալ՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենին։

Վարույթում մասնագիտական կարծիք հայտնած փորձագետի հետապնդման վերաբերյալ

 

Ճնշումներ փորձագետի նկատմամբ

  1. Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանի փաստաբանները հայտնեցին վարույթում կարծիք ներկայացրած լեզվաբան-փորձագետի նկատմամբ իրականացվող ճնշումների մասին[1]։
  2. Պաշտպանները հայտնեցին, որ նախօրեին խուզարկվել է նրա բնակարանը։ Փորձագետը եզրակացրել էր, որ Ս․ Կարապետյանի՝ քրեական վարույթի հիմք դարձած հայտարարության մեջ ոչ միայն իշխանություն զավթելու, այլև առհասարակ որևէ կոչ չկա։
  3. Ըստ Ս․ Կարապետյանի պաշտպանների՝ վարույթում ընդգրկված փորձագետի բնակարանում խուզարկությունն աննախադեպ է։ Թեև Ս․ Կարապետյանի վարույթում ներգրավված են 53 քննիչ՝ մինչ այժմ գործը դատարան չի ուղարկվել և նման գործողությունները նաև վարույթը ձգձգելու նպատակ են հետապնդում։
  4. Այն, որ ճնշման է ենթարկվում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ ներգրավված փորձագետը, խնդրահարույց է կողմերի մրցակցության սկզբունքի տեսակետից։ Այն կարող է սառեցնող/զսպող ազդեցություն (chilling effect) ունենալ տարբեր ոլորտների մասնագետների վրա և կաշկանդել նրանց առհասարակ իրավական պրոցեսներին մասնակցելու և անաչառ մասնագիտական կարծիք հայտնելու տեսակետից, եթե վարույթին ներգրավելու նախաձեռնությունը պաշտպանական կողմինն է եղել, ոչ թե քննիչինը։

Համատեքստ

  1. Գործարար Սամվել Կարապետյանն արդեն մոտ 6 ամիս է կալանավորված է քաղաքական հայտարարության համար, որը ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի ցուցումով իրավապահները գնահատել են որպես «իշխանությունը զավթելու հրապարակային կոչ» (ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդված)։
  2. 2025թ․ հունիսի 17-ին Ս. Կարապետյանը հարցազրույցում աջակցություն էր հայտնել Հայ Առաքելական Եկեղեցուն, որի սպասավորները շուրջ մեկ ամիս է Ն. Փաշինյանի և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների քննադատությունների և հայհոյախառը հայտարարությունների թիրախում էին։ Լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Եկեղեցու դեմ արշավի մասին, Ս. Կարապետյանը պատասխանել էր.

«Ի՞նչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել ա հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»։[2]

  1. Գործարարի հայտարարությանն արձագանքել էր Ն․ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառումներով․

«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն[3]» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ[4]։»

«Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ[5]։»

Վարչապետի առաջին հայտարարությանն անմիջապես հետևել էր գործարարի տան խուզարկությունը ԱԱԾ-ի կողմից, իսկ հաջորդ օրը Ս․ Կարապետյանը ձերբակալվել, այնուհետև՝ կալանավորվել էր։

  1. «Իշխանությունը զավթելու հրապարակային կոչի» մեղադրանքի միակ «հիմքը» Ս․ Կարապետյանի վերոնշյալ հայտարարությունն է։ Այն պաշտպանված քաղաքական խոսք է և երաշխավորված արտահայտման ազատությամբ՝ առանց վախի արտահայտելու կարծիքներն ու գաղափարները, նույնիսկ եթե դրանք հակասում են պաշտոնական մարմինների կողմից պաշտպանվող կարծիքներին կամ նույնիսկ նյարդայնացնում, ցնցում են վերջիններիս[6]։

Առաջարկություններ

Ս․ Կարապետյանի, ինչպես նաև այլ ընդդիմադիր գործիչների և Հայ Առաքելական եկեղեցու սապսավորների նկատմամբ քաղաքական հետապնդումներին Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը մանրամասն անդրադարձել է «Անարդարադատությունը Հայաստանում․ 2025թ․ զանգվածային քաղաքական հետապնդումները, Մաս Ա (մայիս-սեպտեմբեր)» զեկույցում։ Հաշվի առնելով հետապնդումների շարունակականությունը, մեր առաջարկները նույնն են․

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային կազմակերպություններին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, նրանց մասնագիտացված գրասենյակներին և համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաև ՀՀ- ում և այլ երկրներում գործող իրավապաշտպան կազմակերպություններին․

  • Մանրամասն ուսումնասիրել վերը նշված զեկույցում և սույն հայտարարությունում ներկայացված, ինչպես նաև հանրամատչելի այլ աղբյուրները՝ Ս․ Կարապետյանի, Մ․ Աջապահյանի, «Սրբազան պայքար» շարժման և ՀՅԴ կուսակցության անդամների նկատմամբ հետապնդումների մասին։ ՔԻՀԿ-ը պատրաստ է իր հնարավորությունների չափով աջակցել անհրաժեշտ նյութերի ստացման հարցում։
  • Գնահատել հետապնդումները՝ ելնելով ՄԻԵԿ իրավունքի, ԵԽԽՎ 1900 բանաձևի և մարդու իրավունքների միջազգայինորեն ճանաչված այլ սկզբունքների տեսակետից։
  • Հայտնել հստակ, հրապարակային դիրքորոշում՝ վերը նկարագրված հետապնդումների վերաբերյալ։
  • Ուշադրության կենտրոնում պահել ՀՀ-ում քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող քրեական վարույթները, հետապնդումները, ինչպես նաև ժողովրդավարության հետընթացի մասին վկայող այլ իրադարձությունները՝ դրանց տալով հստակ գնահատականներ։

 

 

[1] Շտապ. Սամվել Կարապետյանի փաստաբանները հրատապ ասուլիս են հրավիրել. ՈՒՂԻՂ, Aravot Daily, 12.12.2025թ․, https://www.youtube.com/live/66yX8bnIyTw?si=eGsk3uH0Gl_iIxti&t=1959

[2] Ի՞նչ կարծիք ունի Սամվել Կարապետյանը և ինչպե՞ս է պատրաստ միջամտել Եկեղեցու դեմ

արշավին, News.am, 17.06.2025թ., https://www.youtube.com/watch?v=19emni9xkzQ

[3] Ս. Կարապետյանը նաև հայտնի է Հայաստանի Հանրապետությունում և Արցախում իրականացված բազմաթիվ բարեգործական ծրագրերով։

[4] Տե՛ս Նիկոլ Փաշինյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի գրառումը. https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1256914822456483/

[5] «Ասում է, մենք մեր ձեւով ենք միջամտելու …», Facebook սոցցանցում Փաշինյանի պաշտոնական էջ, 17 հունիսի 2025թ., https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/1257086015772697/

[6] Տե՛ս Դինքն ընդդեմ Թուրքիայի, 14.12.2010 թ., ՄԻԵԴ, պարբերություն 137,

https://hudoc.echr.coe.int/eng?i=001-100383

 

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031