Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» և Սուսաննա Մուրադյանի դատավարությունն ավարտվեց. «Հետք»

Դեկտեմբեր 12,2025 23:45 Share

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում, դատավոր Անուշավան Մուշեղյանի նախագահությամբ, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ավարտվեց Պետական վերահսկողական ծառայությունն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի գործի դատավարությունը։

Հիշեցնենք՝ նախորդ տարվա դեկտեմբերին գրել էինք, որ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները։ ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանն էլ «Հետք»-ին պատմել էր, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չեն ուսումնասիրվել։

ՊՎԾ-ն այս հոդվածի համար դատի է տվել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ին և Սուսաննա Մուրադյանին՝ պահանջելով հերքում հրապարակել և յուրաքանչյուրից 2 մլն դրամ փոխհատուցում։

Այս դատական նիստին դատավոր Անուշավան Մուշեղյանը նախևառաջ հետաքրքրվեց կողմերից՝ կա՞ արդյոք հաշտության համաձայնություն։

Պետական վերահսկողական ծառայության ներկայացուցիչ Սյուզաննա Ամզարյանը նշեց, որ հայցադիմումն ամբողջությամբ պնդում են։ Հաշտության առաջարկ չեն ստացել պատասխանող կողմից, ուստի հաշտության եզրեր չեն տեսնում։

Պատասխանող կողմերն էլ նշեցին՝ ամբողջությամբ չեն ընդունում ներկայացված պահանջը։

Դատարանը հետազոտեց կողմերի ներկայացված ապացույցները, որից հետո նրանք իրենց դիրքորոշումն արտահայտեցին։

ՊՎԾ ներկայացուցիչ Սյուզաննա Ամզարյանը նշեց, որ Սուսաննա Մուրադյանի կողմից հայցվորի բարի համբավը նպատակաուղղված արատավորելու մասին է խոսում այն հանգամանքը, որ ուսումնասիրությունն իրականացվել է դեռևս 2022թ., իսկ Սուսաննա Մուրադյանն իր մտահոգությունները մասին խոսել է միայն իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո։

ՊՎԾ ներկայացուցիչն ասաց, որ դատարանին են ներկայացրել նաև Սուսաննա Մուրադյանին աշխատանքից ազատելու հրամանը՝ ցույց տալու, որ նպատակը ոչ թե առկա օբյեկտիվ իրողությունների վերաբերյալ հանրությանն իրազեկելն է, այլ միայն իր համար ցանկալի պահի այլ երանգով և այլափոխված ներկայացնելը՝ նպատակ ունենալով զրպարտել ծառայության բարի համբավը։

Դրամական փոխհատուցման չափի հիմնավորվածությունը ցույց տալու համար էլ հայցվոր կողմը ներկայացրել էր փաստեր, ըստ որի՝ լրատվամիջոցն ունի մեծ հեղինակություն, լսարան, և հոդվածը տարածվել է լրատվամիջոցի բոլոր հնարավոր հարթակներով։

Պատասխանող Սուսաննա Մուրադյանն, անդրադառնալով հայցվորի այն դիտարկմանը, որ իր աշխատանքից ազատվելուց հետո է ինքը սկսել բարձրաձայնել խնդիրների մասին՝ ասաց, որ այն չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրեն աշխատանքից ազատել են 2024թ., իսկ իր մտահոգությունների մասին խոսել է դեռևս 2022թ.-ից։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031