Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին շաբաթվա շոգ եղանակները և գրանցված բարձր ջերմաստիճանները Հայաստանում

Օգոստոս 08,2025 17:00 Share

Ավելի քան մեկ շաբաթ է, ինչ Հանրապետության ողջ տարածքում դիտվում է բարձր ջերմային ֆոն։ Նման երկարատև շոգ եղանակները ընդունված է անվանել «ջերմային ալիքներ», որոնք առանձին շրջաններում կարող են վտանագավոր լինել մարդկանց առողջության համար։

📈 Այս օրերին Հայաստանը գտնվում է արևադարձային տաք և հզոր օդային հոսանքների ազդեցության ներքո, որոնք տարածվում են մինչև 5-6 կմ բարձրությունները։ Օրական միջին ջերմաստիճանները բարձ են նորմայից 3-5 աստիճանով։

📊🛰️ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն օգոստոսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել են բավականին բարձր և գիշերային, և ցերեկային ջերմաստիճաններ։

🏙️Ամենաբարձր գիշերային ջերմաստիճանները գրանցվել են Երևանի ցածրադիր հատվածներում, Վայոց Ձորի և Սյունիքի հովիտներում։ Օգոստոսի 5-ին և 7-ին Մեղրի և Երևան-ագրո (Մերձավան) օդերևութաբանական կայաններում գրանցվեցին աննախադեպ բարձր գիշերային ջերմաստիճաններ, երբ ողջ գիշերվա ընթացքում ջերմաստիճանը չնվազեց 28․5 °C-ից։

🌡️Շոգ եղանակները բերեցին բարձր ցերեկային ջերմաստիճաններ։ Օդի առավելագույն ջերմաստիճանները գերազանցեցին 40 °C-ը Արենիում (42․6 °C), Երևանում (41․9 °C), Արարատի մարզում (41․3 °C), Աշտարակում (41 °C) և Արմավիրում (40․4 °C)։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031