Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածաշունչը երանի չի տալիս և առավել ևս, Աստծո որդի չի կոչում նրանց, ովքեր ծառայելով սատանային՝ աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել. Արտակ Զաքարյան

Օգոստոս 08,2025 17:45 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իշխանազավթումից հետո երեք պատերազմի պատճառ դարձած Նիկոլը, իր «կիրթ» ընկերոջ հետ միասին, ապագայի պատերազմի նախերգանքն է հյուսում Վաշինգտոնում: Իսկ դրանից առաջ, փարիսեցու ու կեղծ հավատավորի ոճին համապատասխան, իրեն հատուկ քաղաքական ցինիզմին հոգևոր տեսք տալով՝ «խաղաղարարների» մասին գրառում է անում Մաթևոսի Ավետարանից…

Աշխարհում ոչ մի քրիստոնյա, նույնիսկ ամենաինքնահավանները, իրենք իրենց մասին այդքան բարձր կարծիքի չեն եղել: Էլ չասեմ Աստվածաշնչյան տողերը սեփական արշինով ներկայացնելու և այն չարաշահելով՝ ժողովրդին կուրորեն խաբելու Նիկոլի «տաղանդի» մասին:

Աստվածաշունչը երանի չի տալիս և առավել ևս, Աստծո որդի չի կոչում նրանց, ովքեր ծառայելով սատանային՝ աղետներ, ողբ, կորուստներ ու պատուհաս են բերել իրենց հավատացողներին ու հետևորդներին:

Երեմիա մարգարեն հորդորում էր Աստծուց հեռացած իր ժողովրդի զավակներին, որ չլացեն մեռելների վրա, այլ լացեն որովհետև պիտի չտեսնեն իրենց հայրենի երկիրը աքսորի պատժի պատճառով, «Լաց մի՛ եղեք մեռածի վրա, մի՛ ողբացեք նրան, այլ լալով լացեք նրա՛ վրա, ով կհեռանա և այլևս չի դառնա ու չի տեսնի իր ժողովրդի երկիրը» (Երեմ․ 22:10):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031