Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:
«Գոհունակությամբ ենք ընդունում Մինսկի խմբի փակման և կից կառույցների լուծարման վերաբերյալ ԵԱՀԿ ՆԽ կողմից 2025-ի սեպտեմբերի 1-ին կայացված որոշումը։ Երկու երկրների համատեղ ջանքերով հնարավոր դարձած այս պատմական որոշումը կազմել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի կարևոր փուլերից մեկը»,- նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։