Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև. ermenihaber.am

Սեպտեմբեր 08,2025 12:43

ermenihaber.am. Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները բողոքի ակցի են կազմակերպել։ Ընդդիմադիր գործիչները կոչ են արել հավաքվել Ստամբուլի նահանգային շտաբի դիմաց, ինչից հետո ոստիկանական ուժերը շրջափակել են շենքի տարածքը և փակել շենք տանող փողոցները։ Բախումներ են եղել ոստիկանների և ցուցարաների միջև, ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։

«Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտրարաել է. «Մենք չենք վախենում, չենք հանձնվում և չենք հանձնվի» և հավելել. «Ես բոլոր դեմոկրատներին, բոլոր CHP անդամներին հրավիրում եմ մեր նախնյավ տուն՝ Ստամբուլ։ Մենք կկանգնենք Հանրապետության վրա հարձակվողների դեմ»։

Այս կոչից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում գրառում է արել և նշել, որ մարդկանց փողոց դուրս բերելու փորձը օրենքի ակնհայտ խախտում է և ոչ ոք օրենքից վեր չէ։ «Պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ»։

Ստամբուլի նահանգապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ բողոքի ցույցերի համար եռօրյա արգելք է հայտարարվել վեց շրջանում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930