Լրագրողները ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին հարցրին՝ արդյոք Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ նկատի ունենալով նրա որդու ձերբակալումը:
«Գյումրիում երեկ բացարձակապես հանգիստ տրամադրություններ էին, ոչ մի անհանգիստ կամ թեժ իրավիճակ չի եղել: Ես վստահեցնում եմ, որ երեկ ամբողջ օրը աշխատանքից հետո եղել եմ Գյումրիում, դրանից առաջ Գյումրիում բնակվող մարդկանց հետ մշտական կապի եմ եղել, որեւէ անհանգիստ վիճակ այնտեղ չկար»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը
Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, որ մանկապարտեզի մոտ անչափահաս երեխայի աչքի առաջ նրա հորը՝ Վարդան Ղուկասյանի որդուն, ձերբակալել են, արդյոք դա նորմա՞լ է, այս մասին էլ Էմմա Պալյանն ասաց. «Ես իրավապահ համակարգի գործողություններին գնահատական տալ չեմ պատրաստվում, բայց միեւնույն ժամանակ վստահ եմ, որ համաչափ են գործել, ունեցել են տեղեկատվություն եւ ըստ այդմ կատարել են իրենց պարտականությունները…»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ