-Միջազգային հանրությունը թող տեսնի, որ այստեղ են հավաքված երիտասարդներ, որոնք ներկայացուցիչներն են 1915 թվականի ցեղասպանության հիշատակը առաջ տանողների, պայքարողների ու չուրացողների: Այստեղ երիտասարդներ են, որոնք անմիջապես 1915-ից հետո տեղի ունեցած Ղարաքիլիսայի, Սարդարապատի ճակատամարտի կրողներն են: Այստեղ են երիտասարդներ, որոնք կրողներն են այն արժեհամակարգի, որը ունեցել ենք մինչեւ 2018 թվականը: Առաջին Ղարաբաղյան հերոսամարտի հաղթանակած գաղափարախոսության, 2016 թվականի քառօրյա հաղթանակած պատերազմի: Այստեղ երիտասարդներ են, որոնք ուզում են խաղաղություն, բայց չեն ուզում, որ հայը կզած լինի,- այսօր կառավարության շենքի դիմաց Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հայաստանյան այցի կապակցությամբ նախաձեռնված բողոքի ցույցի ժամանակ ասաց ՀՀԿ երիտթեւի նախագահ Հենրիխ Դանիելյանը:
Նրա խոսքով, իրենք չեն ուրանալու ցեղասպանությունը, չեն սակարկելու ՀՀ եւ հայի շահը. «Թույլ չենք տալու, որ նորից ստեն՝ ասելով, թե կա խաղաղություն: Չկա խաղաղություն, Փաշինյանը նոր կրկնակապիտուլյացիա է անում: Կրկնակապիտուլյացիան Պրահայում Արցախից հրաժարվելն է, հրաժարվելն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, գերիներից, ՀՀ սուվերեն տարածքներից: Մենք ՀՀ այն հատվածի ներկայացուցիչներն ենք, որոնք մեծամասնություն են կազմում: Փաշինյանն իրավունք չունի խոսելու պարտվողական քաղաքականությամբ, ինչպես անում է: Մենք պահանջատեր ենք Արցախի եւ Հայաստանի, այսօր Արցախում խաղաղություն է, բայց հայ չկա: Մեզ այդպիսի խաղաղություն պետք չէ, մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն: Փաշինյանը պարտության, պատերազմի կուսակցության ղեկավար է, ով փորձում է նորից խաղաղության քողի տակ գնալ նոր հանձնումների»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ