Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք թողնելու, որ դալաններում մարդ ծեծելը ետ գա: Հակոբ Կարապետյանի վրա դիմակավորված հարձակման բոլոր հանցակիցները պետք է բացահայտվեն ու դատվեն». Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 16,2025 23:20

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հակոբ Կարապետյանի վրա դիմակավորված հարձակման բոլոր հանցակիցները պետք է բացահայտվեն ու դատվեն։

Այդ թվում, պետք է քննվի դրա հավանական կազմակերպիչ Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժ/պ Ավետիք Բաբայանի կապը միջադեպի հետ։

Խիստ հավանական է, որ ընդդիմադիր/քաղաքացիական ակտիվիստի վրա հարձակումը կազմակերպել է հենց Ավետիք Բաբայանը, քանի որ հարձակմանը նախորդել էր Կարապետյանի ու Բաբալանի հեռակա վեճն ու Բաբայանի կողմից բռնության սպառնալիքները (որոնք, փաստորեն, արագ իրականացվեցին)։

Մենք «Իրազեկ քաղաքացիների միավորումում» հետևողական ենք լինելու, որ դեպքը բացահայտվի և դրա ուղղությամբ իրավապահների գործողությունները ուշադիր դիտարկելու ենք։

Ընդորում, քանի որ քաղաքապետարանի պաշտոնյաներին նախապես հայտնի էր Բադալյանի խնդրահարույց պահվածքը, քննությամբ պետք է նաև պարզել, թե համայնքային իշխանությունների կողմից ի՞նչ է արվել այդ պահվածքը սանձելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ։

Հ.Գ. Չենք թողնելու, որ դալաններում մարդ ծեծելը ետ գա։ Եթե հիմա էլ չէ, ապա տարիներ անց կերևա, թե այս քրգործով ով ինչ արեց, իսկ ով ինչ չարեց, ոչինչ հավերժ գաղտնի չի մնում»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930