Օհանավան գյուղի Սուրբ Հովհաննավանք եկեղեցի են ժամանել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ական նախարարներ, ՔՊ-ական պատգամավորներ, ՔՊ-ական համայնքապետեր՝ մասնակցելու կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանի կողմից մատուցվելիք «պատարագին»։ Նրան օգնելու է եկել նաեւ իբրեւ դպիր աշխատող ՔՊ-ի երիտթեւի ներկայացուցիչը, որը դաջվածքով է:
Մանրամասները՝ տեսանյութում
Հովհաննավանքի բակում իրավիճակը մի քանի անգամ լարվեց․ իշխանության համակիրները լրագրողների հասցեին տարբեր մեղադրանքներ հնչեցրեցին, ընդհուպ մինչեւ հայտարարվեց՝ «ձեզ փող են տվել՝ վազելով եկել եք»։
Կարդացեք նաև
Լրագրողներին վիրավորելու եւ սպառնալիքների գործում հատկապես ակտիվ է ՔՊ-ի կողմնակից Ռուստամ Ավագյանը, ով հայտնի է՝ «Թող մեր ու մանուկ թուրքի կողմից կոտորվեն, բայց Նիկոլը մնա վարչապետ» արտահայտությամբ։ «Մի անգամ ազատ օր եմ վերցնելու, կասկածներդ լրիվ ցրեմ, թե համասեռամոլ եմ։ Ու մի հատ էլ սենց կթքեմ երեսիդ»,- ասաց նա լրագրող Անի Գեւորգյանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Զուգահեռաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր նշվում է Գարեգին Բ-ի գահակալության 26-րդ տարին։ Բազմաթիվ հավատացյալներ մասնակցում են Մայր Աթոռում մատուցվող կիրակնօրյա պատարագին։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































