Մարքեթոլոգ, գործարար, գյուղնախարարի նախկին խորհրդական Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկվա ցորենի թեմայով մի քանի պարզաբանում անեմ։ Երեկ մոտ տասնյակ լրատվականներ զանգահարեցին ինձ Ղազախստանից ներկրվող ցորենի թեմայով պարզաբանում տալու համար։ Որոշեցի այսօր նաև էջումս գրել։ Աշխարհում արտադրվող հացահատիկային մշակաբույսերի 40%-ից ավելին օգտագործվում է որպես անասնակեր։ Եվ ամենահետաքրքիրն ու օրինաչափն այն է, որ ինչքան զարգացած է երկիրը, այնքան անասնակերի մասնաբաժինը հացահատիկի արտադրության մեջ ավելի շատ է։ Օրինակ՝ Եվրոպայում անցնում է 60%-ը որոշ մշակաբույսերի դեպքում։ Աղքատ երկրներում` 20-30%։ Մեր երկրում էլ բնականաբար և անասնակեր պիտի ներկրվի և բարձրակարգ ցորեն` մեր սննդի մեջ օգտագործելու համար։
Անասնակերի ցորենը նաև անվանում են ֆուրաժային ցորեն։ Գաղտնիքի կարգով ասեմ, որ ՀՀ-ում աճեցված ցորենի ծանրակշիռ մեծամասնությունը օգտագործվում է որպես ֆուրաժային ցորեն։
Հիմա, որ չորրորդ կարգի ֆուրաժային ցորեն է ներկրվել, դա նորմալ է, մեր երկրի անասուններն էլ մի բան պիտի ուտեն, որ կաթ, միս ու ձու տան, աննորմալն այն է, որ շատ պաշտոնյաներ իրար հերթ չտալով հայտարարում էին, որ դրանից ստացված հացն առաջինն են ուտելու։ Ես վստահ եմ, ավելի քան համոզված եմ, որ եթե անհրաժեշտություն եղավ, հանուն իրենց առաջնորդի կուտեն, ավելի ճիշտ ոչ թե հանուն առաջնորդի, այլ նրան հաճոյանալու համար կուտեն։
Կարդացեք նաև
Մեր երկրի թիվ մեկ խնդիրը անասնակեր ցորենի մուտքը չի, այլ արժեհամակարգային սրընթաց գահավիժման խնդիրն է, բարոյականության անկման աղետն է։


















































