Լրահոս
Օրվա լրահոսը

NVIDIA-ի փոխնախագահ Լեբարեդյան․ Հայաստանը և Ղազախստանը կարող են դառնալ արհեստական բանականության տարածաշրջանային կենտրոններ

Հոկտեմբեր 02,2026 14:44 Share

Աստանայում կայացած AI & Digital Bridge համաժողովի արդյունքներով NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ղազախստանը կարող են դառնալ արհեստական բանականության ոլորտի տարածաշրջանային հենակետային կենտրոններ՝ միավորելով մասնագետներին, հաշվողական հզորություններն ու տեխնոլոգիական բիզնեսը։

Լեբարեդյանի խոսքով՝ դրա համար անհրաժեշտ է երեք բաղադրիչ՝ հաշվողական ենթակառուցվածք, դրա հետ աշխատելու հմտություններ ունեցող մասնագետներ և ձեռնարկատերեր։

«Միավորեք այս երեք բաղադրիչները, և փոքր թիմերը կկարողանան արտադրանք ստեղծել ամբողջ աշխարհի համար»։

Որպես օրինակ՝ նա նշել է Higgsfield AI-ն ու Firebird AI-ը։ Նրա խոսքով՝ Firebird AI-ը, «Ղազախտելեկոմը» և Data Center Valley Kazakhstan-ը ստեղծում են հաշվողական ենթակառուցվածք, որը հնարավորություն կտա նոր գլոբալ ընկերությունների ի հայտ գալուն։

Լեբարեդյանը նաև հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Էկիբաստուզում շուրջ 300 ՄՎտ հզորությամբ՝ մինչև 1 ԳՎտ ընդլայնման հեռանկարով, Data Center Valley նախագծի իրականացումը։ Տոկաևն ընդգծել է NVIDIA-ի և Firebird-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կարևորությունը նախագծի իրականացման համար, իսկ Լեբարեդյանը հայտնել է, որ NVIDIA-ն նախատեսում է մասնակցել դրա հաջորդ փուլին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031