«Մեր ձեւով» շարժման անդամ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը
Օրվա իշխանությունը ներկայացնողներից մեկը հնչեցրել է միտք՝ փոքր դպրոցներում հնարավոր չէ բարձրորակ կրթություն ապահովել: Ողջունելի է, որ առնվազն ընդունում են կառավարման հմտությունների ձախողումը։
Հիմնավոր կասկած կարո՞ղ ենք ունենալ, որ նույն տրամաբանությամբ իրենք կարծում են, որ բարձրորակ կառավարում հնարավոր չէ ապահովել փոքր երկրում…
Կրթությունը մեր երեխաների ապագան է։ Միայն որակյալ կրթությունն է, որ կարող է ձևավորել ուժեղ, մրցունակ և ինքնավստահ քաղաքացիներ։ Եվ միայն լավ կրթությամբ կարող է կառուցվել ուժեղ Հայաստան։


















































