Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Հունվար 08,2026 17:27

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։

Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։

Հանդիպման ընթացքում Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ։

ՀՀ Անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031