Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»․ Ալեքսան Ալեքսանյանը՝ Վահագն Ալեքսանյանին

Հունվար 09,2026 11:55 Share

ՔՊ կուսակցության քարտուղար Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում, դիմելով Սամվել Կարապետյանի թիմակիցներին, մասնավորապես Նարեկ Կարապետյանին, ասել էր․ «Հարգելի պարոն Կարապետյան, եթե մտել ես մեծերի լիգա, արի բանավիճենք»։

Վահագն Ալեքսանյանին պատասխանել է «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ գրելով.

«Վահագն, դու դեռ քաշ պետք է հավաքես` կիլոգրամներ չէ, քաղաքական կշիռ»։

Գրառմանը կից նա նաև տեսանյութ է հրապարակել՝ ասելով․«Վահագն, փաստորեն, բավականին առաջընթաց ունես, դասերը լավ ես սովորել, բայց դու ո՞նց ես մտածում՝ աշակերտն ինչպե՞ս կարող է տնօրենի հետ բանավիճել, նորմալ չի չէ՞, չի կարելի»։ Նրա խոսքով՝ բանավիճելու համար դեռ պետք է քաշ հավաքել։ «Կիլոգրամները նկատի չունեմ, ուրիշ քաշ պիտի հավաքես, որ կարողանաս բանավեճի մասին խոսել։ Բայց մի բան ասեմ՝ դուք ժամանակ չունեք, դուք պետք է գործեք»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031