Լրահոս
Օրվա լրահոսը

Նուբարաշենն է. այստեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքը. Լիլիթ Գալստյան

Նոյեմբեր 10,2026 22:33 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է.

«Երեք օր առաջ՝ Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո, եմ սա գրել։

«Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութատեխնիկական պայմաններն այնքան սարսափելի են, որ անկարելի է դրանց մասին խոսել՝ առանց հոգեկան անդորրդ կորցնելու։

Նուբարաշենին անդրադարձել են ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել անմարդկային կամ նվաստացուցիչ։

Պայմաններն անթույլատրելի են և անարժանապատիվ ոչ միայն ազատազրկված անձանց համար, նաև այնտեղ քրեակատարողական ծառայություն իրականացնող ողջ անձնակազմի համար։

Տարիներ շարունակ արձանագրում են այս անմարդկային պատկերն ու այդպես թողնում։

Ողջ մեղքն ու պատասխանատվությունը իշխանությանն է։ Կուտակված խնդիրները համակարգային և հատկապես՝ արժեհամակարգային են։

Պետությունը ձախողել է սեփական քաղաքացիների կյանքի իրավունքի երաշխավորումը, իսկ ընդդիմադիրների նկատմամբ որդեգրված քաղաքականությունը քաղաքական հալածանքի, նվաստացման և բռնաճնշումներով նրան չեզոքացնելու քաղաքականություն է»։

Հ․Գ․ Սա Նուբարաշենն է․ այս պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կորցնում կամ կարճացնում իրենց կյանքը․․․»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30