Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ուղղակիորեն չի մասնակցի ընտրություններին, բայց կմնա պայքարի առաջամարտիկներից մեկը. Սերժ Սարգսյան

Ապրիլ 04,2026 14:20 Share

«Մեզ իշխանափոխություն է պետք… Ինձ չի հետաքրքրում մի քանի մանդատ ունենալու հեռանկարը: Վստահեցնում եմ բոլորիդ եւ մեր ժողովրդին, որ անգամ չմասնակցելով, ավել ճիշտ ուղղակիորեն չմասնակցելով այս ընտրություններին՝ Հանրապետականը քաղաքական զարգացումների կիզակետում շարունակելու է մնալ պայքարի առաջամարտիկներից մեկը: Ինչպես կասեր մեր լուսահոգի ընկեր Գալուստ Սահակյանը՝ չմասնակցելը չպայքարել չէ»,-ՀՀԿ համագումարի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը:

«Մենք չենք մասնակցում այս ընտրություններին, որպեսզի ա) էլ ավելի չպառակտենք ընդդիմադիր դաշտը, բ)հնարավորություն տանք սեփական խոստումները կյանքի կոչելու բոլոր այն ուժերին, որոնց թվում է, թե իրենց նշած, իրենց կարծիքով իրենց կողմից մեզ պիտակավորող «նախկինները խանգարում են իշխանափոխություն անել», գ) քաղաքական դաշտում սեփական եսը ներկուսակցական շահերը,  սեփական քաղաքական հաշվարկները հանուն ընդհանուր հաջողության ստորադասելու օրինակ ենք ծառայում, դ) վերջապես, այդ որոշումը մեծապես պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ մանրակրկիտ արված սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ Հանրապետականները եւ մեր համակիրները գրեթե առանց բացառությունների՝ պատրաստվում են մասնակցել ընտրություններին եւ քվեարկել միայն ընդդիմադիր քաղաքական ուժերի օգտին:

Այսինքն, մեր ընտրողների ձայները չեն կորչելու, այլ միանալու են ընդդիմադիր ուժերին  ընտրողների ձայներին՝ նպաստելով այս իշխանությունների վերարտադրման կասեցմանը: Կյանքով եւ պայքարով կոփված մեր էգոն երբեք չի վերածվել եւ չի վերածվելու էգոիզմի, սա անթույլատրելի է։ Այս որոշումը հեշտ չի տրվել »,-նշեց ՀՀԿ առաջնորդը:

ՀՀ երրորդ նախագահն ասաց, որ այդ որոշումն իրենց հեշտ չի տվել, բայց կասկած չունի, որ դրա համար երբեք չեն ամաչելու: Նաեւ ընդգծեց, որ այլեւս անհանդուրժելի են հարմարվողականությունը, կեղծիքը, անտարբերությունը եւ պառակտումը, հատկապես որ, նրա ձեւակերպմամբ՝ երկրի կառավարումը հիմնված է ստի եւ անպատասխանատվության վրա, իսկ Հայաստանի կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է:

«Կապիտուլյանտը ժամանակին մեղադրում էր, թե գործող Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի հագով  կարված կոստյում է, իսկ հիմա, արի ու տես, որ պատրաստվում է մեր Սահմանադրությունից Ալիեւի հագով կոստյում կարել, քանի որ այդպես են ուզում Ալիեւը եւ նրա ավագ եղբայրը»,-ի թիվս այլնի Նիկոլ Փաշինյանի մասին ասաց Սերժ Սարգսյանը:

Համագումարն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930