Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, դուք ինոագենտ կլինեիք»․ Ալեն Սիմոնյանը սպառնաց լրագրողներին

Ապրիլ 14,2026 12:52 Share

«Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է եղել զանգը։ Ամենալավ ու հարգալից հարաբերություններն ունենք Դաշնային խորհրդի նախագահի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ»,-հարցին՝ արդյոք ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ զրույցում անդրադարձե՞լ եք հայ-ռուսական կնճռոտ հարաբերություններին, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նա ասաց, որ Ստամբուլում հավանաբար IPU152-րդ համաժողովի շրջանակներում կշփվեն, կքննարկեն տարբեր հարցեր։ Նաև հայտնեց, որ Ստամբուլում Վրաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հետ հանդիպում է նախատեսված։

Լրագրողների փաստմանը՝ ՀՀ-ՌԴ լարված հարաբերությունների պատճառով արդեն գործարարներն են խնդիրներ ունենում և հարցին՝ ինչպե՞ս են այդ հարցերը լուծվելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մենք որևէ սպառնալիք մեզնից չենք ներկայացնում ՌԴ-ին, չենք պատրաստվում ՌԴ-ին սպառնալիք դառնալ։ Նման մտավախություն չկա, ինչ-որ հարցեր կան, որոնք բոլոր երկրների մեջ գոյություն ունեն»։

Հարցին՝ ՌԴ-ն ըմբռնումո՞վ է մոտենում ՀՀ-ի՝ այսպիսի դիրքորոշմանը, մենք կարո՞ղ ենք այնքան մնալ ԵԱՏՄ-ում, ինչքան կարող ենք, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Երբ ըմբռնումով չմոտենան, կխոսենք, փաստացի՝ ինչքան ժամանակ է փորձում ենք համատեղել։ Իսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ասոցացման համաձայնագիրը, ու մեկ գիշերվա մեջ թևից թափ տվեցին, ու ինքը մտավ Մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց, չէ՞։ Նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեցին և լուծումներ գտնվեցին։ Նմանատիպ փորձ կա»։

Լրագրողներն այս համեմատությանն ի պատասխան հարցրին՝ այսինքն՝ մի գիշերում ձեզ է՞լ կարող է վերափոխեն, Ալեն Սիմոնյանը թիրախավորեց հարցը տվող լրագրողին ու ասաց․ «Երբ նորմալ հարց ես տալիս, պատասխանում եմ»։ Լրագրողն էլ ասաց՝ երբ օրինակ բերեցիք Սերժ Սարգսյանից, դրա համար էլ նման հարց հնչեց, ԱԺ նախագահն արձագանքեց հարցով՝ կրկին թիրախավորելով լրագրողներին․ «Տարբերությունը զգացե՞լ ես Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի, թե՞ ոչ, իսկ Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի տարբերությունը զգացե՞լ ես։ Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ, ձեր մեծամասնությունն ինոագենտ կլինեին։ Եթե 2021-ին այլ կերպ դասավորվեին ընտրությունները, հիմա դուք ինոագենտներ կլինեիք, դու բանտում կամ արտերկրում կլինեիր, ես էլ բանտում»։

Լրագրողների հակադարձումից հետո, թե Նիկոլ Փաշինյանից առաջ կյանք եղել է, Ալեն Սիմոնյանը բորբոքվեց ու հեռացավ՝ ձեռքից քաշելով, իր տեղը բերել, կանգնեցնելով լրագրողներից մեկին․ «Իսկ կարողա՞ քո ասուլիսն է․ արի ստեղ կանգնի, շարունակեք իրար հարցեր տալ»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930