Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյանը՝ Տիգրան Խզմալյանին. «Նրա հեռանալը Բևեռից ոչ մի կապ չի ունեցել գաղափարական կամ առավել ևս աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ»

Ապրիլ 14,2026 23:04 Share

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր-ղեկավար, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ՖԲ գրառումը.

Այսօր՝ 2026 թ․ ապրիլի 14-ին, Տիգրան Խզմալյանն իր ելույթում ասել է․

«Մենք 21 թվականի ընտրություններին ստեղծեցինք Ազգային ժողովրդավարական բևեռ, որի մեջ մտնում էր Սասնա ծռեր կուսակցությունը և Եվրոպական կուսակցությունը։ Միասին մենք դարձանք Ազգային ժողովրդավարական բևեռ»։

Մեղմ ասած՝ նման հայտարարությունը որևէ կապ չունի իրականության հետ։ Ազգային ժողովրդավարական բևեռը չի ստեղծվել երկու կուսակցությունների միավորումից։ Այն ստեղծվել է որպես ՎԵՐԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ հարթակ՝ միավորելու ազգային ժողովրդավարական ուժերին ու անհատներին։ Ի վերջո, պատահական չէր, որ նրա խորհրդի անդամների մեծամասնությունը եղել և մնում են անկուսակցական։ Անգամ կուսակցության անդամները Բևեռում էին ՈՉ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ՝ անհատական կարգավիճակով։

Իսկ նա հեռացավ Բևեռից, որովհետև իր կուսակցության համար ԲԱԶԱՐ էր սարքել և առաջարկում էր ցուցակը կազմել՝ մեկ հոգի Սասնա ծռերից, մեկ հոգի Եվրոպական կուսակցությունից, մեկ հոգի մնացածից։ Բնականաբար, նման կուսակցականացված դիրքորոշումն անընդունելի էր։ Նրա հեռանալը Բևեռից ոչ մի կապ չի ունեցել գաղափարական կամ առավել ևս աշխարհաքաղաքական կողմնորոշումների հետ։

Նույն ելույթում Խզմալյանը նաև ասել է․ «Շաբաթներ առաջ Ազգային ժողովրդավարական բևեռ անվանող իրեն կառույցը առաջարկում էր միանալ Կարապետյան կոչվող քաղաքական շարժմանը»։

Սա էլ սուտ։ Ազգային ժողովրդավարական բևեռը ոչ պաշտոնական, ոչ էլ անհատական մակարդակով երբևէ չի «առաջարկել միանալ» որևէ մեկին, այդ թվում նաև Սամվել Կարապետյանի շարժմանը։

Պահանջում եմ, որ Տիգրան Խզմալյանն այս գրության տակ տեղադրի իր խոսքը հիմնավորող որևէ տեսագրություն։ Հակառակ դեպքում նա զրպարտիչ է և ստախոս։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930