Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները կորցրել են իրենց լեգիտիմությունը. Ֆարմանյան

Ապրիլ 15,2026 18:08 Share

«Իշխանություններն ասում են` մենք ունենք լեգիտիմություն, այո՛, ունեին 2021 թվականին: Որտե՞ղ է ավարտվում այդ լեգիտմությունը,  ավարտվում է այնտեղ, որտեղ ակնհայտ է  դառնում, որ ժխտել են իրենց բոլոր խոստումները»,- այսօր Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին աջակցելու եկած կուսակցության անդամներից Հայկ Ֆարմանյանը:

Նրա խոսքով՝ քաղաքացիները չեն ընտրել գործող իշխանություններին, որ նրանք հալածեն եկեղեցին. «Մարդկանց անհիմն ձերբակալեն ու կալանավորեն, Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում, զիջեն մեր հողերը: Սա վկայում է այն մասին, որ իրենք այլեւս լեգիտիմություն չունեն»:

Ըստ Ֆարմանյանի՝ այս իշխանություններն առաջիկա ընտրություններում 65 տոկոս ձայն հավաքելու նշաձող են իրենց առաջ դրել, ու եթե 52 տոկոս ձայն հավաքեն, դա հաղթանակ չի համարվելու, որովհետեւ. «Ունեն առաջիկայում համապատասխան պահանջներ Թուրքիայի կողմից դրված ու ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը, իրենց առաջ դրած նշաձողն իրենց պետք է հետագա նենգ ծրագրերն իրականացնելու համար»:

Գորիսի նախկին փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն էլ նկատեց, որ պետք է վերջ տալ ատելության ու պառակտիչ մթնոլորտին, որովհետեւ այն խարխլում է մեր պետականության հիմքերը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930