Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team-ն ու Koreez-ը առաջարկում են կրթական նոր հնարավորություն

Ապրիլ 17,2026 10:26 Share

17-ը ապրիլի, 2026 թ, Երևան. Սովորի՛ր, խաղա՛ և հաղթի՛ր. Team Telecom Armenia-ն և Koreez համահայկական կրթական ծրագիրը նախաձեռնել են նոր համագործակցություն՝ միավորելով ուժերը դպրոցականների կրթության զարգացման նպատակով: Team Telecom Armenia-ի բաժանորդները այսուհետ կարող են հեշտությամբ օգտվել Koreez կրթական հավելվածից՝ անմիջապես My Team հավելվածի միջոցով:

Koreez հավելվածը ժամանակակից կրթական հարթակ է, որտեղ աշակերտները կարող են յուրացնել ամբողջ դպրոցական ծրագիրը և գիտելիքներով մրցել ընկերների հետ: Հավելվածի բովանդակությունը հիմնված է Հայաստանի պետական հանրակրթական ծրագրի վրա և հնարավորություն է տալիս աշակերտներին սովորել խաղային ձևաչափով, հավաքել միավորներ և բարձրանալ առաջատարների աղյուսակում:

«Այսօր երեխաները բավականաչափ ժամանակ են անցկացնում թվային միջավայրում, և Team-ը կարևորում է այդ ժամանակի որակյալ և արդյունավետ օգտագործումը Koreez-ի հետ համագործակցությամբ մենք առաջարկում ենք լուծում, որը համադրում է ժամանցն ու ուսուցումը՝ ապահովելով անվտանգ և օգտակար միջավայր երեխաների զարգացման համար»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը:

«Այսօր երեխաների ուշադրության, հետաքրքրությունների և ընկալումների ձևավորման գլխավոր միջավայրերից մեկը թվային աշխարհն է։ Koreez-ում մենք կատարելագործում ենք այդ մոտեցումը՝ կրթությունը վերածելով խաղի, ինչի շնորհիվ սովորելը դառնում է հետաքրքիր, մրցակցային և մոտիվացնող գործընթաց։ Team Telecom Armenia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս պարզ և ժամանակակից, բայց միևնույն ժամանակ որակյալ կրթությունը առավել հասանելի դարձնել հազարավոր աշակերտներին։ Koreez-ը պարզապես հավելված չէ․ այն կրթական շարժում է, որը փոխում է երեխաների վերաբերմունքը սովորելու նկատմամբ, ինչի շնորհիվ էլ ձևավորվում է իրենց ապագան՝ գիտելիքը դարձնելով ամենամեծ ուժը»,-նշում է Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։

Team Telecom Armenia-ի բաժանորդները կարող են հեշտությամբ ակտիվացնել ծառայությունը անմիջապես իրենց բջջային հաշվեկշռից՝ առանց բանկային քարտի անհրաժեշտության:

Ծառայությանը հնարավոր է միանալ նաև My Team հավելվածի «Խաղեր» բաժնում, որտեղ ներկայացված են բաժանորդագրության տարբերակներն ու ակտիվացման քայլերը: Բաժանորդագրությունը հասանելի է ինչպես կանխավճարային, այնպես էլ հետվճարային բաժանորդներին:

Նոր ծառայության ներդրմամբ Team Telecom Armenia-ն ընդլայնում է կրթական թվային ծառայությունների հասանելիությունը՝ առաջարկելով ժամանակակից և հասանելի լուծումներ, որոնք միավորում են տեխնոլոգիան, ուսուցումն ու օգտատիրոջ հարմարավետությունը

Koreez-ի ծառայությունների մասին ավելին իմանալու և բաժանորդագրությունը ակտիվացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով:

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական, կրթական ու գիտական, ինչպես նաև բնապահպանական նախագծերի իրագործմանը, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը, մարզերի զարգացմանը ու թիմային ոգին խրախուսող մարզաձևերի ու նախաձեռնությունների իրականացմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930