Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշէս Քասախեան Կլենտէյլի քաղաքապետ ընտրուեցաւ

Ապրիլ 17,2026 11:44 Share

Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդը Երեքշաբթի, Ապրիլ 14-ին քաղաքապետ ընտրեց Արտաշէս «Արտի» Քասախեանը, որ Ապրիլ 21-ին պիտի յաջորդէ քաղաքապետ Արա Նաճարեանին։

Քասախեան ծնած է Պոսթըն, 1976ին. 1986-ին ան իր ընտանիքին հետ հաստատուած է Կլենտէյլ՝ յաճախելով քաղաքի հանրային վարժարանները, իսկ համալսարանական ուսումը ստացած է Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղէն՝ Պսակաւոր արուեստից վկայական ստանալով պատմութեան ճիւղին մէջ:

Ան 2001-էն 2004 եղած է Արեւմտեան Ամերիկայի Կլենտէյլի Հայ Դատի յանձնախումբի վարիչ գործավարը: Քասախեան առաջին անգամ 2005-ին ընտրուած է Կլենտէյլ քաղաքի քարտուղար՝ հանդիսանալով այդ պաշտօնը ստանձնող ամէնէն երիտասարդ անձը: Ան 2020ին ընտրուեցաւ Կլենտէյլի քաղաքապետական խորհուրդի անդամ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930