Լրահոս
Օրվա լրահոսը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ հաջակցություն ՀՀ խաղաղության օրակարգի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման

Ապրիլ 17,2026 13:34 Share

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով հստակ աջակցություն է հայտնում Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը, հայտնում է Բելգիայում ՀՀ դեսպանությունը:

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը՝ բանաձևի հեղինակը պատգամավոր Միշել դը Մաեգդն է, իսկ դրա ընդունումը կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ հատկապես 2026 թվականին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախաշեմին։

Բանաձևին կողմ է քվեարկել 134 կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։

Ընդունված փաստաթուղթը հերթական անգամ վերահաստատում է, որ Բելգիայի բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունեն Հայաստանի հետ գործընկերության զարգացման և երկրի խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու հարցում։ Բանաձևի միաձայն ընդունումը վկայում է, որ Բելգիայում առկա է լայն քաղաքական համաձայնություն՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։

Այս որոշումը կարևոր ուղերձ է ոչ միայն Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլև ավելի լայն՝ Հայաստան-Եվրոպական միություն մերձեցման համատեքստում։ Այն ընդգծում է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում շարունակվում է Հայաստանի նկատմամբ աջակցության ամրապնդումը՝ որպես խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման կարևոր նախապայման։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930