Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ ունենք պայմանավորվածություններ, որոնք խաղաղության հիմքն են, այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունն ու կայունությունը փլվելու են»

Ապրիլ 17,2026 14:00 Share

«1995 թվականից Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն նույն կետի վրա կանգնած է եղել 25 տարի։ Եվ այդ կետը եղել է փակուղային կետ։ Ղարաբաղի հարցի բանակցային թղթերը հրապարակեցինք, հիմա էլ ընկել են՝ քննիչ հանձնաժողովի զեկույցը, ձեզ պա՞րզ չէ, որ դա էլ ինչ-որ ձեւով պետք է հրապարակվի։ Անկախության 30 տարի ամբողջ պետական համակարգն աշխատել է այն տրամաբանությամբ, որ Արցախը Հայաստան է, լուծված է այդ հարցը։ Սկսել ենք հարցեր տալ, գտնել այդ հարցերի պատասխանները, եւ այդ հարցերի պատասխանների հետեւից գնալով է, որ հասկացել ենք՝ մենք թակարդի մեջ ենք, պետք է այդ թակարդից դուրս գանք։ Եթե այդ թակարդից դուրս չգանք, մենք պետությունը կորցնելու ենք»,- ԱԺ նստաշրջանում կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ իրենք Հայաստանը դուրս են բերել թակարդից․ «Այն թակարդից, որի մեջ մտել ենք Ղարաբաղի շարժումով եւ որի մեջ պատերազմի եռագլուխ կուսակցությունները եւ նրանց սատելիտները մեզ անընդհատ մտցրել են ու պահել են փակուղում։ Պատերազմի պատճառը եղել է Ղարաբաղյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը չկա, ուրեմն պատերազմ չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ ընդդիմության այն հայտարարություններին, որ ինքը պայմանավորվածություններ ունի Բաքվի հետ։ «Պա՞րզ չէ, որ ունենք պայմանավորվածություններ։ Այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված են, մի մասն էլ վավերացված են։ Ձեր ամբողջ քաղաքականությունն այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունաքարն է, հիմքն է։ Այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունն ու կայունությունը փլվելու են»,- ասաց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930