Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը մի կերպար, մի երևույթ է, և իրենով ոչ սկսվել, ոչ ավարտվել է ՀՀ-ն, իշխանության հակակշռման հարցով պետք է հանրային կարծիք ձևավորել»․ Վարդան Հարությունյան

Ապրիլ 17,2026 14:08 Share

«Մեր նպատակն այն էր, որ քաղաքական ուժերը նախընտրական քարոզարշավի ժամանակ բարձրացնեն իշխանությունների հակակշռման հարցերը, ստեղծեն հանրային կարծիք, որ հետագայում՝ անկախ ընտրությունների արդյունքներից նոր ձևավորված իշխանությունը գնար փոփոխությունների։ Անկախ նրանից՝ ինչ ուժ կգա իշխանության, մենք կոնսենսուս ենք ձևավորելու և ցանկացած իշխանության պարտադրելու ենք, որ գնա այդ փոփոխություններին»,- Սահմանադրական դատարանի դիմաց Հանրային դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իշխանությունների հակակշռման համար» Հանրային դաշինքի անդամ Վարդան Հարությունյանը։

Նա նշեց՝ 1991-ից ՀՀ-ում 4 իշխանություն է փոխվել և որևէ անգամ ընտրություններով իշխանություն չի փոխվել․ «Նիկոլ Փաշինյանը մի կերպար, մի երևույթ է ընդամենը, և իրենով ոչ սկսվել, ոչ ավարտվել է ՀՀ-ն։ Զարգացած երկրում պետք է գոնե ընտրություններով իշխանություն փոխվի, իսկ դրա համար պետք է փոխել մեխանիզմները՝ սկսած դատաիրավական համակարգից, վերջացրած կառավարման մոդելով»։

Նա նշեց՝ հանդիպել, խորհրդակցել են սահմանադրագետների հետ։ Վարդան Հարությունյանն ասաց՝ այն քաղաքական ուժերը, որոնք իրենց դրական են պատասխանել, նրանց հետ համագործակցելու են․ «Պայքարելու ենք, որ Աստված չանի՝ Նիկոլ Փաշինյանի հաջողության պարագայում գոնե թույլ չտանք, որ նրա նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն իրականություն դառնա, որով ինքը ցանկանում է հանել Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից։ Ըստ ՔՊ նախընտրական ծրագրի, որտեղ գրված է, որ «եկեղեցու պետին» պետք է հեռացնեն, իսկ մեր Սահմանադրությունը, քանի որ դա թույլ չի տալիս, էդ նոր սահմանադրությունը, որ գրում են, դրա մեջ նաև այդ կետն են մտցնելու, որ սահմանադրական խախտում չանեն։ Սա նշանակում է պետության հիմքերի քանդում»։

Հարցին՝ ուրիշ ի՞նչ փոփոխություններ են նախատեսում, նա պատասխանեց․ «Դատաիրավական համակարգի տարանջատում գործադիր իշխանությունից, ԿԸՀ-ի անկախացում, նաև ՄԻՊ-ի հատուկ կարգավիճակ, որը կաշկանդված չի լինի իշխանությունների թելադրանքով և իրապես կարձագանքի մարդու իրավունքի խախտումներին, ոչ թե ընտրողաբար, ոնց այսօր տեղի է ունենում։ Եկեղեցին պետք է ունենա հատուկ անձեռնմխելի կարգավիճակ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930