«Իշխանությունների հակակշռման համար հանրային դաշինքը մենք ձևավորել ենք այս տարվա հունվարին։ Նպատակն է, որ կարողանանք քաղաքական ուժերից դիրքորոշում ստանալ, թե ինչպես են վերաբերվում իշխանությունների հակակշռմանը՝ ժողովրդական լեզվով ասած՝ սուպերվարչապետական համակարգի բացասման սկզբունքներին»,- Սահմանադրական դատարանի դիմաց Հանրային դաշինքի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ակն ընդ ական վավերագրողների համայնք» ՀԿ-ի նախագահ, «Փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակի» համահիմնադիր, դաշինքի անդամ Հովհաննես Իշխանյանը։
Ըստ նրա՝ բարձր հանրային գիտակցում է պետք այն հարցի շուրջ, որ ոչ թե անձերի պատճառով է կառավարումը տապալվում ՀՀ-ում, այլ համակարգից բխող խնդիր է․ «Պետք է համակարգն այնպես ստեղծվի, որ կանխամտածված լինի վատագույն սցենարով։ Հակակշռման մեխանիզմները պիտի լինեն այնպիսին, որ չկարողանան անեն վատագույնը, որը արվեց ՀՀ-ի հետ»։
Հովհաննես Իշխանյանը տեղեկացրեց, որ 27 քաղաքական ուժի հարցումներ են ուղարկել ու նշեց․ «Այն ուժերին ենք ուղարկել, որոնք ակտիվություն են ցուցաբերում։ ՔՊ-ին չենք ուղարկել, քանի որ ՔՊ-ն 2018-ին եկել էր խոստումով, որ սուպերվարչապետական համակարգը պետք է վերացնի, բայց ավելի սեղմեց։ Օրինակ՝ եթե ԱԱԾ տնօրենին այն ժամանակ նշանակում էր վարչապետը, որն արդեն խնդիր էր ու ստորագրում էր նախագահը, էդ ստորագրման պահն արդեն վերացրին՝ միանգամից նշանակվելով։ Այլևս իրենցից պատասխան ստանալու ակնկալիք չկա, քանի որ մեկ անգամ խաբել են։ 27 ուժերի 5 հարց ենք հղել։ Մի մասը պատասխանել է գրավոր, մի մասը չի պատասխանել»։
Հարցին՝ ի՞նչ սպասելիք ունեք այն ուժերից, որոնք սատարում են ՔՊ-ին, Հովհաննես Իշխանյանն այսպես պատասխանեց․ «Իմ անձնական դիրքորոշումն այն է, որ եթե սատարում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն սատարում են միահեծան իշխանությունը։ Մի խումբ կարողանում է ինչ ուզի, անի, սա է պատճառը, որ ընկել ենք անորոշությունների, ապօրինությունների շղթայի մեջ, հանրության ոչ բոլոր շերտերն են մասնակցում երկրի կայունացմանն ու զարգացմանը։ Ականատես եղանք Սահմանադրության խախտման բազմաթիվ դեպքերի։ Հենց իշխանական հակակշռման բացակայության պատճառով է այս ամենը։ Եթե ԱԺ-ում մեկ կուսակցություն կարող է ինչ ուզել, անել, եթե ՔՊ-ն չլիներ, ասենք՝ դեղինների կուսակցությունը լիներ, նույն կերպ էր վարվելու»։
Կարդացեք նաև
Ըստ Հովհաննես Իշխանյանի՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ ձևակերպումները հակասահմանադրական են․ «Ճիշտ կլինի՝ ՔՊ-ի մասնակցությունն ընտրություններին արգելվի, քանի որ իր ծրագրով նա խոստացել է Սահմանադրությունը խախտել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































