ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
2023 թվականին Արցախի դեմ իրականացված ադրբեջանական հարձակման ժամանակ դիտորդի դեր ստանձնած և Արցախն Ադրբեջան հռչակած իշխանությունը խոսում է Արցախի ներքին պրոցեսների կամ կռվել-չկռվելու մասին:
Ավելին, այսօր ԱԺ փոխխոսնակն ավելի առաջ գնաց, ասում է՝ մեր հաստատած խաղաղությունից հետո սահմանին մարդիկ չեն սպանվում, իսկ նախկինում՝ ամեն տարի, տասնյակներով սպանվում էին:
Իրենց պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի դեմ 6-7 պատերազմ, ագրեսիա է արձանագրվել՝ իրենց իսկ արկածախնդիր քաղաքական կուրսի պատճառով, որի հետևանքը մեր հայրենիքի տարբեր հատվածների օկուպացիան է և հազարավոր մարդկանց նահատակությունը:
Կարդացեք նաև
Իսկ այս անձինք դեռ խոսում են նախորդ տարիների կորուստների կամ դրա թվի մասին:
Մի բան էլ. այս պահին սահմանին դեպքեր չեն արձանագրվում, որովհետև ամբողջությամբ ընդունել եք ադրբեջանական օրակարգը և շարժվում եք դրանց իրացման ճանապարհով, իսկ հիմա էլ մեծ թվով մարդիկ բանակում մահանում են խաղաղ պայմաններում, որովհետև բանակի բարեփոխումների անվան տակ գնացել եք դրա բարոյալքման և կազմաքանդման ճանապարհով:


















































