«Չեմ մեկնաբանում։ Այս երկրում, ի վերջո, պե՞տք է լինի անմեղության կանխավարկած, նախաքննություն։ Ինչո՞ւ չեք կարծում, որ հնարավոր է այդ ձայնագրությունները, բնավ մեր քաղաքական ուժի հետ կապ չունեն։ Ինչո՞ւ չեք կարծում, որ այդ ձայնագրությունները ենթադրաբար ներդրված սադրիչների խոսակցություններ են»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված իրավաբան Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով երեկ հրապարակված ձայնագրություններին, որոնք «Ուժեղ Հայաստանի» կողմից իբրեւ ընտրակաշառք բաժանելու «ապացույցներ» են։
Գոհար Մելոյանը հիշեցնում է՝ մինչ այդ էլ իրենց քաղաքական ուժին վերաբերող ձայնագրություն էր հրապարակվել, որում մարդն առաջարկում է իրենից գնում կատարել, իսկ իր գործընկերուհին փորձում է հասկանալ, թե ի՞նչ առաջարկ ունի զանգահարողը։ Ի վերջո, խոսակցությունն անավարտ է մնում ու անգամ դատարանը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ, այդ դրվագը գործից հանել է։
Իր գնահատմամբ, իրավապահ մարմինները տվյալ պարագայում գործում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով եւ դատելով իրավապահների՝ միանգամից ագրեսիվ գործողություններից, նպատակը՝ «Ուժեղ Հայաստանի» աջակիցներին վախեցնելն է։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
«Սամվել վարչապետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին» վանկարկումներով Սամվել Կարապետյանի աջակիցները «Երազ» այգուց քայլեցին մինչեւ Հակակոռուպցիոն դատարան, որտեղ ընթանում է «Ուժեղ Հայաստան» ուժի վարչապետի թեկնածու, տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանի գործով նիստը։ Դատարանի մոտ ցույցը շարունակվում է։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































