Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը փողոցով եկել է, փողոցով էլ պետք է գնա»․ Ալբերտ Բազեյան

Ապրիլ 17,2026 15:57 Share

«Նիկոլը փողոցով եկել է, փողոցով էլ պետք է գնա»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը։ Նրա ղեկավարած ուժը սատարում է «Ուժեղ Հայաստանին»։

Ալբերտ Բազեյանի գնահատմամբ, լավագույն տարբերակը կլինի, եթե քաղաքական ուժերը կարողանան մոբիլիզացնել ժողովրդին, ոտքի հանել եւ մինչ գարնան ավարտը համաժողովրդական ընդվզմամբ իշխանափոխություն անել Հայաստանում։

Ինչ վերաբերում է իշխանությունից հնչող այն հայտարարություններին, որ եթե իրենք կրկին բացարձակ իշխանություն չունենան, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի, Ալբերտ Բազեյանը հայտարարում է․ «Մենք պատերազմ չենք ուզում»։

Նա նաեւ հավելում է՝ պատերազմ կլինի տարիներ հետո, Արցախը ետ բերելու համար, բայց դա կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի դիվանագիտությունն ամուր կլինի, արտաքին քաղաքականությունը պետության շահին միտված կլինի, մեր պետությունը միջազգային համախոհներ կունենա, ինչի արդյունքում նաեւ բանակը կուժեղանա։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Դատարանի բակում ի աջակցություն «Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի ցույցը շարունակվում է։ Իրենց ելույթներում «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները հայտարարում են, որ ապրիլի 11-ի՝ «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքից հետո իշխանությունն իր վախերն է ցուցադրում՝ «Ուժեղ Հայաստանի» դեմ ռեպրեսիաներ սկսելով։ Նաեւ պնդում են՝ ձերբակալություններից եւ կալանավորումներից իրենք չեն վախենում, այդ ամենի արդյունքում իրենք ավելի ուժեղանում են։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930