Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ մարդկանց հայրենիքից զրկում են, իսկ հետո նրանց մի փոքր մասին տրվում է քաղաքացիություն, դա «գրավչություն» չէ, այլ՝ կրկնակի աղետ. Նորայր Մուսայելյան

Ապրիլ 17,2026 18:02 Share

«Ապառաժ». 2020թ․ Արցախում ապրում էր մոտ 148,000 մարդ։ Բռնի տեղահանվելուց առ այսօր նրանցից ընդամենը շուրջ 19,000-ն է ստացել ՀՀ քաղաքացիություն՝ մոտ 13%։ Այսինքն՝ ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ շուրջ 87%-ը, կորցրել է հայրենիքը, բայց դեռ չի ստացել նույնիսկ լիարժեք կարգավիճակ նոր իրականության մեջ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի գյուղատնտեսության նախկին նախարար Նորայր Մուսայելյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի «Հայաստանը գրավիչ երկիր է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար» արտահայտությանը։

«Սա հպարտանալու վիճակագրություն չէ։ Սա էթնիկ զտման և հայրենազրկման հետևանք է։ Երբ մարդկանց հայրենիքից զրկում են, իսկ հետո նրանց մի փոքր մասին տրվում է քաղաքացիություն, դա «գրավչություն» չէ — դա կրկնակի աղետ է։ Պետք է կոչերը փոխարինել իրական գնահատմամբ։ Որովհետև թվերը չեն խաբում։ «Գրավիչ պետությո՞ւն»՝ թվերի իրական դեմքը»,- գրել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930