Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն տարածքային պահանջները․ Հաջիև

Ապրիլ 17,2026 23:40 Share

Խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել այն բանից հետո, երբ «Հայաստանի Սահմանադրությունից վերացվեն տարածքային պահանջները»։ Ըստ լրատվամիջոցների՝ հայտարարել է Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում տարածաշրջանի վերափոխման ուղղությամբ, այդ թվում՝ Բաքվիի և Երևանի միջև երկկողմ առևտրային կապերի զարգացման համար։

«Այս համատեքստում արդեն սկսվել են նաև երկկողմ առևտրային հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնականաբար, դեռևս կան չլուծված հարցեր։ Դրանք կապված են Հայաստանի Սահմանադրության հետ։ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների ամբողջական վերացումից հետո մենք պատրաստ կլինենք ստորագրել վերջնական խաղաղության համաձայնագիրը», – ասել է նա։

 

Թարգմանությունը՝ 168.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930