Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման թեմայով քննարկում:
Քննարկման առարկա են դարձվել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝
✅ակտիվների կառավարման գրասենյակի ստեղծումը,
✅բռնագանձված ակտիվների մասնագիտացված կառավարման հատուկ կառուցակարգերի մշակումը,
Կարդացեք նաև
✅բռնագանձված ակտիվների միասնական ռեեստրի ստեղծումը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև բռնագանձված ակտիվների կառավարման գործընթացում թափանցիկության և հանրային հաշվետվողականության ապահովման անհրաժեշտությունը:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գլխավոր դատախազության ներկայացուցիչներ:
ՀՀ արդարադատության նախարարություն


















































