Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով». Սրբուհի Գալյան

Հունիս 15,2026 12:44 Share

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանն այսօր արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է կալանավորների թվի աճի խնդիրը, հետաքրքրվել, թե ինչ լուծումներ կան այդ խնդրին: Կիրակոսյանը նաեւ նկատեց, որ լուծում չէ տնային կալանքը:

«Ազատությունից զրկվածների թիվն այսօր 3000-ի շեմը հատել է, բայց դեռ դատապարտյալների թիվն ավելին է, քան կալանավորներինը: Այսինքն՝ անցած տարվանից այդ դինամիկան մենք ունենք»,- արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ժամանակ Կիրակոսյանի հարցին այսպես այսօր արձագանքեց նախարար Սրբուհի Գալյանը:

Ըստ նրա. «Ինչ-որ պահի տարբերությունը հասնում էր 80-ի, հիմա տարբերությունը 20 է: Բացարձակ թվերն աճում են, բայց իրականում վերջին շրջանում կալանավորումների թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով: Հակակոռուպցիոն դատարանի ցուցանիշներն էլ են սրա մասին խոսում: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկ ամսվա կտրվածքով եղել է կալանավորման 5 դեպք, հիմա 100 անցնում են այդ դեպքերը: Անցած տարվա մեր քննարկումներից հետո տեսանք՝ կալանավորների թիվը նվազում է, դրա համար 5 տարվա մեջ առաջին անգամ գրանցեցինք այդ արդյունքը, որ դատապարտյալների թիվն աճեց կալանավորների թվից»:

Նախարարը համաձայնեց քաղհասարակության ներկայացուցիչ Կիրակոսյանի հետ, թե տնային կալանքը խնդրի լուծում չէ, քանի որ, ըստ Գալյանի, շատ հաճախ գալիս է փոխարինելու այլ խափանման միջոցին.

«Սրա մասին մենք բարձրաձայնում ենք, այնպես չէ, որ խնդիրը չգիտենք կամ այդ խնդրի մասին լռում ենք: Մեր գերատեսչական շահն այն է, որ ինչքան քիչ մարդ այն խափանման միջոցներին ենթարկվի, որոնց կատարումը մենք ենք ապահովում, այնքան՝ լավ»:

Գալյանը նաև մեծ կապ տեսավ դատավարությունների արագության եւ կալանավորների թվի կրճատման միջեւ. «Քրեական դատավարության շրջանակներում գործերի քննության ժամկետների սահմանումը այդ խնդրի կարգավորմանը ինչ-որ առումով պետք է օգնի, բայց նաեւ մեր իրավապահ համակարգը պետք է բալանսավորված մոտեցում ունենա գործերի նկատմամբ, թե որ դեպքերում է մարդկանց տանում կալանքի, որ դեպքերում՝ տնային կալանքի: Չգրված օրենքներ են գործում հիմա մեր համակարգում, եւ դրանք նաեւ օբյեկտիվ պատճառներ ունեն, բայց մենք պետք է ամեն ինչ տանենք ստանդարտ… Երբ ուսումնասիրում էինք կալանքների ժամկետները, տեսանք, որ 5 տարի եւ ավելի կալանք կրող անձինք ունենք, ինչը շատ ցավալի եւ ոչ ընդունելի փաստ է մեզ համար, ու մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ ֆենոմենը պայմանավորված է հիմնականում դատավորների հաճախ փոփոխությամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930