Fip.am. Ապրիլի 13-ին Ավինյանը հայտարարել էր, որ վարորդների «աշխատանքային պարտավորությունն» է հետևել, որպեսզի ուղևորները վճարեն տրանսպորտից օգտվելու համար։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ի ու հասարակական տրանսպորտի վարորդի հետ պայմանագիրը, որտեղ սահմանվում է, որ վարորդը «պարտավոր է անհրաժեշտության դեպքում ուղևորներին զգուշացնել որպեսզի ուղևորավարձը վճարեն միայն օրենսդրությամբ սահմանված կարգով»։ Այս պայմանագրի կետը չի խոսում վարորդի կողմից՝ ուղեվարձերը վճարելու պահանջի կամ պարտադրանքի մասին, և ենթակա է տարաբնույթ մեկնաբանումների։
Այսպիսով, Տիգրան Ավինյանի հայտարարությունը, թե վարորդների արտաժամյա աշխատանքի վարձատրությունը կարող է կախված լինել ուղեվարձերի հավաքագրումից, հակասում է հայաստանյան օրենսդրությանը։ ՀՀ օրենսդրությունն ասում է՝ արտաժամյա աշխատանքը ենթակա է պարտադիր վճարման՝ անկախ որևէ հավաքագրման ցուցանիշից։
Բացի այդ, վարորդի աշխատանքային պայմանագրով նախատեսված է միայն ուղևորներին զգուշացնելու պարտականություն, ոչ թե ուղեվարձերի վճարումը վերահսկելու կամ պարտադրելու։
Կարդացեք նաև
Արեն Նահապետյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































