Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անձամբ ենթարկվել եմ ատելության խոսքի թե՛ իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով․ Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Ապրիլ 21,2026 16:29 Share

ՀՀ ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքներին:

Նստաշրջանի ընթացքում ելույթով հանդես է եկել ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Պատվարժա՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ նախ շնորհակալություն հայտնել տիկին Գարդինիին՝ այս արդիական եւ անհրաժեշտ զեկույցը ներկայացնելու համար:

Քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունը, ահաբեկումը եւ ատելության խոսքը պարզապես անձնական հարձակումներ չեն: Դրանք հարձակումներ են ներկայացուցչական ինստիտուտների, քաղաքական բազմակարծության եւ այն գաղափարների ազատ փոխանակման դեմ, որոնց վրա հիմնված է ժողովրդավարական կյանքը: Երբ ընտրված ներկայացուցիչներին սպառնալիքներով լռեցնում են, ձայնը կորցնում է ոչ միայն քաղաքական գործիչը, այլ նաեւ քաղաքացիները:

Հայաստանում քաղաքականությունը երկար տարիներ խիստ դեւոնիզացված է եղել եւ հազվադեպ է դիտարկվել որպես տարածք երիտասարդ կանանց համար: Միջավայրը չէր խրախուսում նրանց ներգրավվածությունը եւ չէր փոխանցում այն ուղերձը, որ հանրային կյանքը բաց է նոր սերնդի կանանց ձայների համար:

Միայն Թավշյա հեղափոխությունից հետո ավելի շատ երիտասարդ կանայք սկսեցին մուտք գործել քաղաքականություն՝ իրենց հետ բերելով այն նոր շունչն ու էներգիան, որոնց կարիքն ունեն ժողովրդավարական ինստիտուտները: Սակայն այդ առաջընթացը հանդիպեց դիմադրության: Ես անձամբ բախվել եմ զգալի ատելության խոսքի թե՛ իմ տարիքի, թե՛ սեռի պատճառով: Այդ ամենը նպատակ ուներ ոչ միայն թիրախավորել մեկ անձի, այլ նաեւ փոխանցել ավելի լայն ուղերձ՝ քաղաքականությունը երիտասարդ կանանց տեղը չէ:

Արդեն ութ տարի է՝ ծառայում եմ որպես պատգամավոր եւ հասկացել եմ, որ նման թշնամական վերաբերմունքին դիմակայելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը դրա մասին բաց խոսելն է: Լռությունը պաշտպանում է խնդիրը, իսկ անկեղծությունը սկսում է քանդել այն: Այս փորձառությունների մասին հրապարակայնորեն խոսելով՝ մենք ճանապարհ ենք հարթել նոր կին պատգամավորների համար, որոնք, առնվազն իմ գնահատմամբ, ավելի քիչ են թիրախավորվել երիտասարդ կամ կին լինելու պատճառով:

Մենք պետք է նաեւ գիտակցենք նման վարքագծի հետեւում կանգնած ռազմավարությունը, այն է՝ քաղաքականությունը ներկայացնել որպես թշնամական, սպառող եւ երիտասարդ սերունդների համար ոչ ցանկալի միջավայր»,- նշել է պատգամավորը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930