«Խոսակցությունը տարբեր մակարդակում Ռուսաստանի հետ շարունակվում է։ Գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունում ՌԴ նախագահը եւ վարչապետը խոսել են խոսակցության շարունակականության կարեւորության մասին եւ ես որպես խորհրդարանական պաշտպանում եմ այդ դիրքորոշումը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ԵԱՏՄ-ում Հայաստանի կասեցումը հնարավո՞ր է, եթե Հայաստանը դուրս չի գալիս ու ԵԱՏՄ զեկույցը հնարավոր հետեւանքների մասին պարզապես սպառնալի՞ք էր։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































