Լրահոս
Օրվա լրահոսը

«Չհասկանալո՞վ, թե՞ հասկանալով․ երկու տարբերակներն էլ վատն են». Վահե Հովհաննիսյան

Ապրիլ 22,2026 20:33 Share

Ի՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ։ Իրավիճակի չհասկանա՞լը, թե՞ հակառակը՝ ամեն ինչ լավ էլ հասկանալը։

Մեր բարեկամ, մեր կարևորագույն հարևաններից Իրանը փաստացի պատերազմի մեջ է Իսրայելի հետ։

Այն Իրանը, որի տարածքով է անցնում մեր ռազմավարական ամենակարևոր ճանապարհներից մեկը, եթե ոչ՝ այս պահի ամենակարևորը, այն Իրանը, որի վրա էր (և է) Սյունիքի անձեռնմխելիությունը։ Հայաստանն այս պահին, ի դեմս այս իշխանությունների, իրեն սխալ է պահում և՛ որպես հարևան, և՛ որպես տարածաշրջանային պետություն։

Ի դեպ, Հայաստանի ջերմ պահվածքը, Իրանից բացի, ակնհայտորեն նյարդայնացնելու է Թուրքիային, ու չզարմանաք պատասխանը այս կամ այն կերպ տեսնելուց։

Մի քանի տարի առաջ իսրայելական զենքով մեր բնակավայրերն էին ռմբակոծվում, ու Իսրայելը մեծապես աջակցում էր Ադրբեջանին։ Լավ, պետական մտածողությունը մի կողմ, տարրական մարդկային որակներ էլ չկա՞ն։

Ի դեպ, Ադրբեջանը Հայաստանի համեմատ ավելի զուսպ է շնորհավորել՝ չնշելով «հետագա համագործակցության» մասին։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930